Ողբերգական ավտովթար Արագածոտնում. վարորդներից մեկը տեղում մահացել է

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզում այսօր` հունվարի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamsyan.com–ը, ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։

Անհետ կորածի հոր հանդեպ քրգործ է հարուցվել. նա ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ դարպասին

Բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «Mercedes»-ի վարորդը վթարից հետո ահազանգել է շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել «Երազի» վարորդին։ Բայց դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են «Երազի» վարորդի մահը։