Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով

Sputnik

ԱՄՆ նորընտիր նախագահի երդումից և ծրագրային ելույթից հետո կազմակերպվում է հանդիսավոր շքերթ և պարահանդես։ Մինչև 1933 թվականը ներառյալ երդմնակալությունը տեղի է ունեցել մարտի 4 -ին, իսկ Սահմանադրության 20-րդ ուղղումից հետո ՝ հունվարի 20-ին:

Ինչ տեսք ուներ ԱՄՆ կապիտոլիումը բողոքի ակցիայի մասնակիցների ներխուժումից հետո. տեսանյութ

Երդմնակալության արարողությունը չի շրջանցել ամերիկյան պետության ոչ մի ղեկավարի, բայց յուրաքանչյուր նախագահի արարողությունն առանձնահատուկ է եղել, իսկ ավելի քան 200 տարվա ընթացքում արարողության ավանդույթների մեջ գրեթե ամեն ինչ փոխվել է, բացի երդման խոսքերից:

«Մի հարցրեք, թե ձեր երկիրը ինչ կարող է անել ձեզ համար, հարցրեք, թե ինչ կարող եք դուք անել ձեր երկրի համար»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 4 տարի առաջ պատրաստվելով երդմնակալության արարողությանը` ասել է, որ իր ելույթում, որը ինքն անձամբ է գրում, հենվելու է Ռոնալդ Ռեյգանի «անհավանական ոճի» և Ջոն Քենեդու «մեծ ազգային հավակնությունների» վրա:

Sputnik Արմենիան առաջարկում է դիտել 40 տարվա ընթացքում ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողությունների դիտարժան կադրերը:

1 / 12
ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը տիկնոջ՝ Նենսիի հետ Capital Center-ում երեկույթի ժամանակ, 1985թ․
2 / 12
ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը պարում է տիկնոջ՝ Նենսիի հետ Ռեյգանի վերըտրության տոնախմբության ժամանակ, 1985թ․
3 / 12
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը տիկնոջ՝ Բարբարայի հետ, 1989թ․
4 / 12
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը տիկնոջ՝ Բարբարայի հետ երդմնակալության արարողությունից առաջ, 1989թ․
5 / 12
ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն ու երգիչ Չակ Բերրին Capital Center-ում երեկույթի ժամանակ, 1993թ․
6 / 12
ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն տիկնոջ՝ Հիլլարիի հետ երդմնակալության արարողությունից առաջ, 1993թ․
7 / 12
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը տիկնոջ՝ Լորայի հետ երդմնակալության երեկույթի ժամանակ, 2001թ․
8 / 12
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջորջ Բուշը պարում է երգիչ Ռիկի Մարտինի հետ երդմնակալության արարողության ժամանակ, 2001թ․
9 / 12
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման զրուցում է երգչուհի Բեյոնսեյի հետ երդմնակալության արարողության ժամանակ, 2013թ․
10 / 12
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ողջունում է փոխնախագահ Ջո Բայդենին Բարակ Օբամայի երդմնակալության արարողության ժամանակ, 2013թ․
11 / 12
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողության ժամանակ, 2017թ․
12 / 12
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի և փոխնախագահ Մայք Փենսի ու նրա տիկնոջ հետ երդմնակալության արարողության ժամանակ, 2017թ․