ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։ Facebook-ի իր էջում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ներկայացրել վնասներն ըստ կետերի։
«Մարդկային կորուստը շուրջ 7 մլրդ դոլար (զոհված և անհետ կորած զինծառայողներ՝ շուրջ 4500, 1-ին կարգի հաշմանդամներ շուրջ 5000, երկրորդ կարգի հաշմանդամներ շուրջ 6000, ֆիզիկապես առողջ, բայց արդեն հասարակության ոչ լիիրավ անդամ շուրջ 2000 մարդ) Եվրոպական Խորհրդի գնահատմամբ մեկ մարդու կյանքի արժեքը պետության համար կազմում է 3,1 մլն եվրո»,–գրել է նա։
Մանուկյանի խոսքով` «Հայաստան» համահայկական հիմնադրամն Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում կատարել է շուրջ 150 մլն դոլարի ներդրում։
«Միայն մեր պայծառ և հպարտ բերդաքաղաք Շուշիում իրականացվել են 15 մլն դոլարի ծրագրեր։ Դա լոկ 15 մլն դոլարի կորուստ չէ...Միայն այստեղ հայ ժողովրդին հասցվել է 500 մլն դոլարի վնաս»,–գրել է նա։
Անդրադառնալով պաշտպանական համակարգին` Մեսրոպյանն ընդգծում է, որ հասցվել է շուրջ 2 մլրդ դոլարի վնաս և առանձնացնում Սոթքի հանքավայրը՝ շուրջ 8 մլրդ դոլար։
Նրա խոսքով` Արցախում կորցրած ՀԷԿ-երի արժեքը կազմում է շուրջ 600 մլն դոլար։
«Քննարկումը բացառապես թշնամու օրակարգի շուրջ էր». Մարուքյանը` Մոսկվայի հանդիպման մասին
«Սակայն դա 600 մլն դոլարի կորուստ չէ, հաշվի առնենք, որ զրկվել ենք համեմատաբար ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից, հաշվի առնենք, որ ՀԷԿ-երը նաև որոշակի էներգետիկ անվտանգության երաշխիք էին՝ փոքրիկ էներգետիկ անկախություն»,–նշել է Մանուկյանը։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ Արցախում տարեկան մինչև 150 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ է աճեցվել, դա լոկ 150 հազար տոննա հացահատիկի կորուստ չէ, այլև պարենային անվտանգության բաղադրիչ մաս։
Նախնական հաշվարկներով` հակառակորդին է անցել շուրջ 95 հազ. հեկտար վարելահող։ «Տեղական թութունի 30%-ն արտադրվում էր Արցախում։ Պտուղ-բանջարեղենի որակական լավագույն արտադրանքը հայ ժողովրդին մատակարարվում էր Արցախ աշխարհից։ Կորցված տարածքներում գյուղմթերքի ոլորտում տարեկան արտադրվում էր շուրջ 300 մլն դոլարի պտուղ բանջարեղեն։ Արցախն ապահովում էր նաև Հայաստանի մսամթերքի պահանջարկի մի մասը։ Այստեղ հասցված վնասն առնվազն 3 միլիարդ դոլար կկազմի»,–նշել է նա։
Մանուկյանի խոսքով` «Զինծառայողների ապահովագրության» («1000 դրամների») հիմնադրամին առաջացրել է շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դոլարի պարտավորվածություն, այսինք` պոտենցիալ հարկ վճարող ՀՀ քաղաքացիները պարտավոր են այս գումարը վճարել։ Իսկ բանկային համակարգը շուրջ 1 մլրդ դոլարի կորուստ ունի։
Արցախում գտնվող 15 հանքերից 10-ն այժմ թշնամու տիրապետման տակ են, այստեղ վնասը կազմում է շուրջ 3 մլրդ դոլար։
Ենթակառուցվածքների (բնական մենաշնորհների՝ էլ.էներգիայի, գազի, ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների) վնասը կազմում է շուրջ 2 մլրդ դոլար։
Արցախյան արտադրողները լուրջ խնդիրներ ունեն. ինչո՞ւ է «մերժվում» էժան ու որակով ապրանքը
Գործող («Կատարո» գինու գործարան, «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի Իշխանաձորի մասնաճյուղ...) արտադրությունների վնասը կազմում է շուրջ 100 մլն դոլար։
Նա ընդգծում է, որ անգնահատելի են թշնամուն տիրապետման տակ անցած հայկական հոգևոր և մշակութային արժեքներ ներկայացնող կոթողները։