Չոր ցուրտը կնահանջի, ձյուն կգա. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մառախլապատ եղանակը կպահպանվի Երևանում և մարզերից մի քանիսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև հունվարի 16-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների` քամին կինի հարավային՝ 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Չոր ցուրտը կնահանջի, ձյուն կգա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում  այսօր և վաղը, ինչպես նաև հունվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ամպամածություն և մառախուղ։

Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ` սպասվում է ձյուն։

Երևանյան մոդեռնիզմ․ բոլոր ժամանակների սերը