«Հիվանդանոցում եմ պացիենտի կարգավիճակում». Բժշկականի ռեկտորը վարակվել է կորոնավիրուսով

Մուրադյանի մոտ COVID-19-ը հեշտ չի ընթանում. նա թոքաբորբ ունի և բուժում է ստանում համալսարանական հիվանդանոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա Facebook–ում գրառում է արել այդ մասին։

Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով

«Այսօրվանից համալսարանական հիվանդանոցում եմ պացիենտի կարգավիճակում`Covid, թոքաբորբ: Վստահում եմ մեր բժիշկներին, բուժքույրերին: Առողջ եղեք»,–գրել է Մուրադյանը։

Հիշեցնենք` հունվարի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 162 643 է, բուժում են ստանում 8393 մարդ, կատարվել է 611 815 թեստավորում, առողջացել են վարակվածներից 150 602–ը, մահացել` 2941–ը։

ԱՄՆ սենատորը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ու վարակվել կորոնավիրուսով