6 տարի անց Գյումրիում կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները. հարազատները պահանջներ ունեն

Ավետիսյանների հարազատները դատավարության ընթացքից դժգոհ են։ Նրանք խոսեցին իրենց պահանջների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից 6 տարի անց, այսօր` հունվարի 12–ին, կրկին բացվեցին նրանց տան դռները։

Հիշեցնենք, որ 2015թ-ի հունվարի 12–ին Գյումրիում սպանվել էր մի ամբողջ ընտանիք։ Տան ամենակրտսերը` կես տարեկան երեխան, մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, բայց ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին:

6 տարի անց Գյումրիում կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները. հարազատները պահանջներ ունեն

Ավետիսյանների դուստրերը վստահեցնում են՝ սպանդից այսքան տարի անց էլ ժամանակը չի մեղմել ցավը։ Հարազատները հստակ պահանջներ ունեն իշխանություններից, դրանք են`գործի վերաբացում, քննության ՄԻԵԴ տեղափոխում և ֆինանսական աջակցություն՝ ծնողների տան վերանորոգման համար։

Նախկին դատախազը հույս ունի, որ Պերմյակովը կկրի ամբողջ պատիժը

Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը, չկարողանալով զսպել արցունքները, լրագրողներին ասաց․ «Դատաքննության ընթացքից գոհ չենք։ Պերմյակովը մենակ չէր կարող լինել։ Ինձ թվում է` ամբողջ աշխարհում մարդ կգտնվի, որ մեզ ֆինանսապես կօգնի` հասնենք Եվրոպա, որ գործն անձամբ մեր ձեռքով տանք Եվրադատարան»,-ասում է նա և ավելացնում, որ այսօր մենակ են մնացել, որովհետև երկրում իշխանություն չկա։

6 տարի անց Գյումրիում կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները. հարազատները պահանջներ ունեն

Եվ չնայած Վալերի Պերմյակովը վաղուց  իր պատիժն է կրում, սակայն հարազատներն ուզում են, որ բացահայտվի այս գործի մութ անկյունը, պարզվի, թե ով է սրա հետևում թաքնված, քանի՞ հոգի է մտել Ավետիսյանների տուն։

Ավետիսյանների տան տղամարդիկ արթուն են եղել և փորձել են ինչ-որ գործողություններ անել

Լուսինե Ավետիսյանը նշեց, որ փաստաբաններն ասել են, որ գործն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Ասել են՝ 5 տարվա ընթացքում ձեզ պատասխան կտան, բայց արդեն 4 տարին լրացել է, ու ոչ մի բան։ Փաստաբաններին դիմում ենք, ասում են՝ եթե նորություն եղավ, մենք ձեզ կզանգենք։Համոզված չենք, որ գործը հասել է Եվրոպական դատարան և ընդունվել է վարույթ։ Թող թուղթ ցույց տան, որ գործն ընթացքի մեջ է»,-ասում են նրանք։

6 տարի անց Գյումրիում կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները. հարազատները պահանջներ ունեն

Դուստրերի մյուս խնդրանքը հայրական տան վերանորոգումն է. ավելի քան 6 տարի փակ դռան ու խոնավության պատճառով ոչ միայն տան տանիքն է վթարային դարձել, այլ նաև հատակը։  «Այդքան խնդրեցինք` այս տունը վերանորոգեն, որ կարողանանք մեր էրեխեքի ձեռքերը բռնած մտնենք, ասենք, որ սա իրենց տատիկ–պապիկի տունն է։ Այն ժամանակ իշխանություններն ասում էին՝ մեր կողքին կանգնած են։ Ուզում ենք, որ մեր տունը դառնա առաջվանը...»,-ասում է Ավետիսյանների մյուս դուստրը` Անահիտ Կոշտոյանն ու ավելացնում՝ վարչապետ Փաշինյանին նամակ են գրել՝ իրենց ընդունելու խնդրանքով, սակայն մերժում են ստացել։

6 տարի անց Գյումրիում կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները. հարազատները պահանջներ ունեն

Նշենք, որ Դատարանը Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ ապացուցված համարելով մեղադրանքը և համադրելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը:

6 տարի անց Գյումրիում կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները. հարազատները պահանջներ ունեն

Ցմահ պատժի մեջ համադրվում է նաև ռուսական կողմի գործով 10 տարվա ազատազրկման պատիժը՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահանջներով:

6 տարի անց Գյումրիում կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները. հարազատները պահանջներ ունեն

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարուﬓ ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 2017թ. մայիսի 18-ին: