Սյունիքում ՈւԱԶ է ընկել ձորը. տուժածներին առաջինն օգնության են հասել ռուս սահմանապահները

Մեքենայի մեջ նաև երեխաներ են եղել, որոնք, բարեբախտաբար, միայն թեթև վնասվածքներ ու քերծվածքներ են ստացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ռուս զինծառայողները օգնություն են ցուցաբերել Հայաստանի քաղաքացիներին, որոնք վթարի են ենթարկվել Սյունիքի մարզում։ Ինչպես հաղորդում է Հայաստանում ռուս խաղաղապահների Telegram ալիքը, վթարը տեղի է ունեցել հունվարի 10-ին` Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ Հոթ բնակավայրից ոչ հեռու գտնվող հատվածում:

Սյունիքում ՈւԱԶ է ընկել ձորը. տուժածներին առաջինն օգնության են հասել ռուս սահմանապահները

ՈւԱԶ-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան. այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մի քանի պտույտ կատարելով` ընկել ձորը։ Մեքենայում եղել են նաև վարորդի ընտանիքի անդամները։

Սյունիքում ՈւԱԶ է ընկել ձորը. տուժածներին առաջինն օգնության են հասել ռուս սահմանապահները

Դեպքը տեղի է ունեցել ռուս զինծառայողների աչքի առաջ, որոնք մեկնում էին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ հերթափոխի։ Վերջիններս առաջին բուժօգնություն են ցուցաբերել վթարից տուժածներին։

Վարդենիս-Սոթք հատվածում գծանց դուրս եկած տրակտորը բախվել է բեռնատար գնացքին. կա տուժած

Նրանք եղել են 30-35 տարեկան ամուսնական զույգ ՝ իրենց երկու անչափահաս երեխաների հետ։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: Տուժածներին տեղափոխել են Գորիս քաղաքի հիվանդանոց:

Ինչպես պարզվել է` ամուսինները ստացել են ոտքերի փակ կոտրվածքներ և գանգուղեղային վնասվածքներ, իսկ երեխաների մոտ բացի թեթև վնասվածքից և քերծվածքներից ոչինչ չի հայտնաբերվել:

Վթար Վահանի ճանապարհին. 28–ամյա վարորդը մահացել է, կինն ու երեխան հիվանդանոցում են