Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը՝ ազգային փոքրամասնությունների օր․ օրենքի նախագիծն ընդունվեց

Նախագծի հեղինակները վստահ են, որ տոնը կնպաստի մշակույթների և ժողովուրդների փոխադարձ ճանաչմանը և առավել լավ ընկալմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանյան տոների օրացույցում այսուհետ կավելանա ևս մեկը՝ ազգային փոքրամասնությունների օրը։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելուն։ Ըստ ավելացված կետի՝ ամեն տարվա սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը նշվելու է որպես ազգային փոքրամասնությունների օր։

Դասագրքեր, ուսուցիչների պակաս... ի՞նչ խնդիրներ ունեն ազգային փոքրամասնությունները ՀՀ-ում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց, որ կառավարությունն ամեն կերպ սատարում է ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածմանը, կիրառում տարբեր դրամաշնորհային ծրագրեր։

«Տոնի շնորհիվ ավելի շատ իրադարձություններ կկազմակերպվեն, տոնը կնպաստի մշակույթների և ժողովուրդների փոխադարձ ճանաչմանը և առավել լավ ընկալմանը», - ասաց նա։

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն։ ԱԺ–ում այն հաստըատվելու դեպքում 2021-ի սեպտեմբերի 25-ին առաջին անգամ Հայաստանում կնշվի այդ տոնը՝ Ազգային փոքրամասնությունների օրը։

Ազգային փոքրամասնությունների համար երաշխիքներ ապահովելու քայլ է. Սանդիկովը` օրենքի մասին

Հայաստանում հիմնական էթնիկ փոքրամասնություններն են եզդիները (մոտ 35 հազար մարդ), ռուսները (մոտ 11 հազար), ասորիները (մոտ 3 հազար) և քրդերը (մոտ 2 հազար)։ Այս չորս ժողովուրդները ունեն իրենց ներկայացնող պատգամավոր ՀՀ ԱԺ-ում։

Երկրում կան նաև ավելի փոքր՝ հազար մարդուց քիչ բաղկացած համայնքներ՝ ուկրաինացիների, հույների, վրացիների, բելառուսների, հրեաների, լեհերի և գերմանացիների։

Հայաստանում կամրագրեն ազգային փոքրամասնությունների իրավունքները