Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել. ինչպես է մեկնարկել եռակողմ հանդիպումը ՌԴ-ում

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ 
Sputnik

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ 

Նրանք բանակցությունների սրահ մտան տարբեր դռներից։

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

ՌԴ նախագահ Պուտինը ձեռքով բարևեց Ալիևին, ապա նրանք ողջագուրվեցին։ Ապա Պուտինը բարևեց Փաշինյանին՝ կրկին ողջագուրվելով։ Ապա ղեկավարները նստեցին օվալաձև սեղանի մոտ։ Այդ ընթացքում Փաշինյանն ու Ալիևը գլխով արեցին իրար՝ որպես ողջույն։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Մոսկվայում է եռակողմ բանակցությունների մասնակցելու համար։ Օրակարգի հարցերից են հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ու գերիների վերադարձի խնդիրները։

Փաշինյանի ընդդիմադիրները կարծում են, որ հանդիպման ժամանակ ՀՀ շահերը վնասող փաստաթուղթ է ստորագրվելու։

Հունվարի 11-ի առավոտյան ընդդիմադիրները փակել էին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, սակայն կառավարական ավտոշարասյունը, այնուամենայնիվ, հասավ օդանավակայան։