Մոսկվայի մարզում բեռնատարը բախվել է զինվորական ավտոբուսին. 4 մարդ մահացել է

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 41 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Մոսկվայի մարզում բեռնատարը բախվել է զինվորական ավտոբուսին։ Չորս մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզի արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Կրասնոգորսկում Նովոռիժսկյան խճուղու վրա (Մ-9 «Բալթիա» դաշնային մայրուղի)։

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. տուժել է 8 անձ

«Ճշտված տեղեկությունների համաձայն կա 4 զոհ, 24 վիրավոր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուժել է 41 մարդ։

Վթարի հանգամանքները պարզվում են: