«Գոնե մի էսպիսի ավտոերթ էլ Ալիևի նկարով արած լինեին». Ալեքսանյանը` Մոսկվայի ակցիայի մասին

ՔՊ հանրային կապերի համակարգողը խնդրել է օգտատերերին նման տեսանյութ գտնելու դեպքում ուղարկել իրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Մոսկվայում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային։

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր կազմակերպված։

Ինչպես պահպանել պետականությունը և այն դնել նոր մակարդակի վրա. ՀՀ նախագահը` ճգնաժամի մասին

«Առավոտյան նորից աչքովս ընկան մոսկովյան իրենց հայ համարող «քաջերի» մեքենաներն իրենց պաստառներով։

 Մտածեցի՝ լավ, որ այս «քաջերը» Հայաստանի վարչապետին են էսպես ուզում դիմավորել, բա տեսնես պատերազմի օրերին ինչե՜ր արած կլինեն։ Դե բնական է, չէի սպասում, որ պիտի գային Հայաստան, ճակատ գնային, թիկունքում գործ անեին, մտածում էի, որ գոնե պիտի մի երկու էսպիսի ավտոերթ էլ Ալիևի, Էրդողանի նկարներով արած լինեն Ադրբեջանի դեսպանատան դիմաց, թեկուզ երկու, նույնիսկ երեք անգամ ավելի փոքր պաստառներով, գրեթե չերևացող շրիֆտով ու նույնքան էլ պակաս վիրավորական տեքստերով։

Ման եկա, ման եկա, ման եկա ու դեռ ման եմ գալիս»,–գրել է նա։

Նա խնդրել է օգտատերերին նման բան գտնելու դեպքում ուղարկել իրեն։  

Հիշեցնենք` հունվարի 11-ին, Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։