Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Վլադիմիր Պուտինը նշեց, որ Ռուսաստանը գնահատում է գործընկերային բարիդրացիական հարաբերությունները, որոնք ձևավորվել են Հայաստանի և Ադրբեջանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Եռակողմ համաձայնագիրը հետևողականորեն իրականացվում է։ Կրեմլում եռակողմ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Շփման գծում հրադադարի պահպանման համար հայկական և ադրբեջանական կողմերի խնդրանքով ռուս խաղաղապահներ են տեղակայված։ Այս պահին իրավիճակը խաղաղ է տարածաշրջանում։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արցախցիները վերադառնում են իրենց մշտական բնակության վայր։ Մինչ օրս ավելի քան 48 000 ղարաբաղցի է վերադարձել արդեն»,–ասաց նա։

ՌԴ նախագահը հավելեց, որ ԼՂ–ում իրականացվում է նաև ենթակառուցվածքների վերականգնման, տարածքների ականազերծման աշխատանքներ։

Պուտինը Կրեմլում Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ բանակցություններ է սկսել

Նա նշեց, որ Ռուսաստանը գնահատում է գործընկերային բարիդրացիական հարաբերությունները, որոնք ձևավորվել են Հայաստանի և Ադրբեջանի հետ։

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, որոնք ընդունել են իր հրավերը՝ քննարկելու նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրականացման գործընթացը։

Նա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին շնորհակալություն հայտնեց նաև արյունահեղությունը կանգնեցնելու, իրավիճակը կայունացնելու և կրակը դադարեցնելու հարցում ռուսական կողմի ջանքերին օգնելու համար։

«Այս հարցում դժվար աշխատանք են կատարել 3 երկրների դիվանագիտական և զինված ուժերի կառույցները։ Մենք մշտական կապի մեջ էինք և միասին ենք փոխզիջումային փնտրել։ Մեր ինտենսիվ, այդ թվում և գիշերային հեռախոսազրույցների ժամանակ եռակողմ համաձայնագիրը ստորագրեցինք։ Այս բազային փաստաթղթում առաջին հերթին խոսք է գնում կրակի լիարժեք դադարեցման մասին, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայման և պատերազմի հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին բնականոն կյանքին վերադարձնելուն»,–ասաց ՌԴ նախագահը։

«Փաշինյանը պետք է ինքնակամ հեռանա». ինչ էր կատարվում Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ

Նա շեշտեց, որ Ռուսաստանն իր բոլոր քայլերում փորձել է առաջնորդվել ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած քաղաքականությամբ ու սկզբունքներով` շեշտելով, որ իրենց գործողությունների մասին այլ համանախագահներին տեղեկացնում են նաև ներկայում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են