Ձյուն չի գա, բայց մառախուռը չի ցրվի․ եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին  հարավային է՝ 2-5 մ/վ արագությամբ:

Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը

Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։

Ձյուն չի գա, բայց մառախուռը չի ցրվի․ եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը  հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով: 

Երևան քաղաքում հունվարի 11-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 

Ի հեճուկս 2020-ի․ որտեղ են ամանորյա արձակուրդներն անցկացրել հայտնի հայերը

Մայրաքաղաքում հունվարի 11-ի գիշերը կգրանցվի -6․․․-8 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի 4-6 աստիճան ցուրտ։