Նոր տարվա առաջին շաբաթվա ամենավառ իրադարձությունները․ ֆոտոշարք

Sputnik

Առաջին հերթին աչքի ընկավ սառնամանիքը։ Ձմեռն այնքան խստաշունչ է, որ նույնիսկ Գագիկ Սուրենյանն էր ստիպված «արդարանալ» կանխատեսումների ու իրական զգացողությունների չհամընկնելու համար։

Հունվարի 5-ի երեկոյան քաղաքների փողոցները լուսավորվեցին կանթեղներով ու մոմերով։ Հայ Առաքելական եկեղեցում Սուրբ ծնունդի ճրագալույցի պատարագն էր, իսկ հունվարի 6-ի առավոտյան արդեն եկեղեցիներում մատուցվեց Սուրբծննդյանը պատարագը։

Իշխանությունը պարտավոր է հրապարակել սերունդների ճակատագրին վերաբերող փաստաթղթերը․ Մելիքյան

Հասարակական և քաղաքական կյանք էլ էր հարուստ իրադարձություններով։ Շաբաթվա առաջին ու միակ աշխատանքային օրը՝ հունվարի 8-ին, Երևանում միանգամից երկու ակցիա եղավ։

Վաղ առավոտից ժամկետային ծառայողների ծնողները հավաքվել էին Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի շենքի մոտ ու պահանջում էին թողնել տղաներին գալ ՀՀ տարածքում ծառայությունը շարունակելու։ Նրանք չեն ուզում, որ իրենց երեխաներն Արցախում ծառայեն։

Իսկ իրավապաշտպաններն ու ընդդիմությունն ի դեմս Դաշնակցության, կոչ էին անում իրենց կողմնակիցներին հավաքվել արդարադատության նախարարության շենքի դիմաց։ Նրանց տեղեկության համաձայն՝ այնտեղ պատրաստվում է մի փաստաթուղթ, որը պետք է ստորագրվի Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամանակ։ Ի ուրախություն հավաքվածների՝ նախարարը անձամբ եկավ ու հերքեց այդ լուրերը։

Մեր ֆոտոթղթակիցները շարունակելու են արձանագրել պահերը, որոնք շաբաթվա վերջին պատմություն են դառնալու։

1 / 15
Եղյամապատ նստարանը Հանրապետության հրապարակում
2 / 15
Մառախլապատ երեկո Երևանում
3 / 15
Եղյամապատ ծառեր
4 / 15
Աղջիկը ծաղիկ է խոնարհում Գարեգին Նժդեհի հուշարձանին
5 / 15
Սուրբ Խաչ եկեղեցու մոտ Ճրագալույցի պատարագի ժամանակ կանթեղներ վաճառող կինը, (2021, հունվարի 5), Երևան
6 / 15
Ճրագալույցի պատարագը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, (2021, հունվարի 5), Երևան
7 / 15
Սուրբ Խաչ եկեղեցու այցելուները լսում են Սուրբ ծննդյան ժամերգությունը, (2021, հունվարի 5), Երևան
8 / 15
Կանթեղներով մարդիկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, (2021, հունվարի 5), Երևան
9 / 15
Սուրբծննդյանը ժամերգություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (2021, հունվարի 6), Երևան
10 / 15
Սուրբծննդյանը ժամերգություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (2021, հունվարի 6), Երևան
11 / 15
Սուրբծննդյանը ժամերգություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (2021, հունվարի 6), Երևան
12 / 15
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ժամերգության ժամանակ, (2021, հունվարի 6), Երևան
13 / 15
Ժամկետային զինծառայողների ծնողների բողոքի ակցիան Վազգեն Սարգսյանը անան զինվորական ինստիտուտի մոտ, (2021, հունվարի 8), Երևան
14 / 15
Բողոքի ակցիա ՀՀ արդարադատության նախարարության դիմաց․ (2021, հունվարի 8), Երևան
15 / 15
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հետ հանդիպումից հետո․ (2021, հունվարի 8), Երևան