Ինչու պարտվեց այցեքարտ դարձած բանակը, կամ հայկական ԶՈւ-ն զրոյից արդիականացնելու կարիք կա

Ռազմական վերլուծաբանի կարծիքով՝ սեպտեմբերի 27-ից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո հայկական բանակն ու ընդհանուր առմամբ անվտանգության համակարգն արդեն առաջվանը չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik․ Ացրախյան պատերազմի ու դրա արդյունքում ստեղծված իրողության շուրջ հայ հասարակությունը երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղղված բազում հարցեր ունի։ Պարտության պատճառները դեռ երկար ժամանակ են լինելու մասնագետների ուսումնասիրության առարկա, ու պատասխաններից շատերը դուրս են զուտ ռազմական շրջանակից։ Անհրաժեշտն է վերլուծել քաղաքական, տնտեսական, սոցիալ-հոգեբանակ  և այլ նախադրյալները։

Նահանջ առանց երգի, կամ արժե՞ այսքանից հետո ընտրել փակուղուց դուրս գալու ռուսական տարբերակը

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ պատերազմով պայմանավորված փոփոխությունները շատ մեծ են, և ակնհայտ է, որ Հայաստանի ու Արցախի՝ մինչև սեպտեմբերի 27 –ը գոյություն ունեցող ռազմական անվտանգության համակարգն արդեն չկա։

«Մենք հիմա զինված ուժերի տեղակայման աշխարհագրության փոփոխությունների ենք ականատես լինում։ Դա հանգեցնելու է ենթակառուցվածքային լուրջ փոփոխությունների։ Նաև կորցրած ռազմական տեխնիկայի, անձնակազմի համալրման խնդիր կա։ Այդ ամենի ամբողջությունը պետք է փոխի նաև բանակի առջև դրված խնդիրների համակարգը», - ասաց Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Դեռ մի քանի ամիս առաջ հայկական բանակը համարվում էր ամենակայացած, ամենաամուր պետական ինստիտուտներից մեկը երկրում։ Բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ փորձում էին արդարացնել պետականաշինության թերությունները, վկայակոչում էին բանակը։ Բանակն ասես յուրաքանչյուր իշխանության այցեքարտը լիներ։ Այդ «թրենդը» հիմա էլ է պահպանվում, ինչի մասին վկայում են պատերազմից հետոյի հայտարարությունները, թե պարտվել է ոչ թե բանակը, այլ դիվանագիտությունը։

Կապանի քաղաքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի բնակիչներին

Մինչդեռ մեր զրուցակիցը կարծում է, որ նման պնդումների հեղինակները մոռանում են, որ զինված ուժերը չեն կարող գոյություն ունենալ ու զարգանալ «ինքնավար» կերպով՝ երկրում տիրող սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական միտումներից անջատ։ Ու ցանկացած գործընթաց այս կամ այն կերպ անդրադառնում է նաև բանակի վրա։

Ինչպես խելքի բերել բանակն ու զինանոցը. սուղ միջոցներ, պահանջված զենք և չավարտված պատերազմ

«Զինված ուժերը պետության մի մասն են։ Ու եթե մենք պետական մեխանիզմի գործառույթների կատարման հետ կապված խնդիրներ ունեինք, ապա այդ խնդիրն անխուսափելիորեն պետք է ազդեին նաև զինված ուժերի վրա։ Հնարավոր է՝ ավելի քիչ, բայց կազդեր։ Ու մարտական գործողությունները բազմիցս ապացուցել են դա», - ասաց վերլուծաբանը։

Պատերազմը համալիր երևույթ է, ու չի կարելի ասել, որ մի ինստիտուտ պարտվել է, մյուսը՝ հաղթել։ Մեր զրուցակիցը կարծում է, որ նաև դրա պատասխանատվությունն է կոլեկտիվ։

Եթե խոսենք պատերազմի ժամանակ բուն բանակի արդյունավետության մասին, պետք է հասկանանք, որ շարքային ու կրտսեր սպայական կազմի գործողությունները մի բան են, իսկ բարձրագույն հրամանատարության աշխատանքի որակը՝ այլ։ Հարությունյանի խոսքով՝ շարքայինները, պայմանագրայիններն ու սերժանտներն իսկապես շատ բարձր արդյունք ցույց տվին, նրանց նկատմամբ մեղադրանք չկա ու լինել չի կարող։ Այդ մարդիկ հերոսաբար կատարում էին իրենց զինվորական պարտքը։ Վերջիվերջո այդ մարդկանց շնորհիվ Ադրբեջանի ծրագրած բլիցկրիգը ձախողվեց, ու չնայած բոլոր հաջողություններին՝ հակառակորդը մեծ կորուստներ ունեցավ։

Ուզում եք լսել, ուրեմն բռնվեք... բանակի սպառազինությունների թեման բորբոքվում է նոր թափով

Սակայն չի կարելի նույնն ասել Հայաստանի ԶՈւ ղեկավարության մասին, վերջին տարիների պաշտպանական քաղաքականության, բանակի զարգացման համար պատասխանատու մարդկանց մասին։

Պետք է ունենանք որակապես նոր բանակ, որտեղ հաշվի կառնվեն պատերազմի դասերը. Հարությունյան

Այսօրվա իշխանությունը, ռազմական վերլուծաբանի կարծիքով, բանակի վերազինման մի շարք ծրագրեր էր ընդունել, սակայն դրանցից մի քանիսը չափազանց հավակնոտ էին ու չէին համապատասխանում երկրի ֆինանսական հնարավորություններին։ Ինչ արժեր միայն Սու-30 ՍՄ բազմանշանակ կործանիչների ձեռքբերումը։ 2019 թվականի վերջին Հայաստան բերված չորս մարտական մեքենաներն այդպես էլ ամբողջովին չգործարկվեցին հակամարտության մեջ։

Մեր զրուցակիցը կարծում է, որ ամեն դեպքում պետք էր զարգացնել ռազմաօդային ուժերը, բայց հնարավոր է՝ պետք էր ավելի էժան ու ավելի արագ ադապտացվող տեխնիկա գնել։

Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Ընդհանուր առմամբ, Հարությունովը կարծում է, որ անվտանգության համակարգի բեկումից հետո այն վերականգնելու հնարավորություն կա։ Երբեմն ռազմական պարտությունը ստիպում է այս կամ այն երկրի ղեկավարությանը զրոյից արդիականացնել բանակը, հրաժարվել հնացած դոկտրիններից, մոտեցումներից, որոնք ըստ էության սխալ են, սակայն տարբեր պատճառներով գերիշխող են եղել։