Արարատի մարզում մեքենան 300 մետր գլորվել է ձորը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ոստիկանները պարզում են վարորդի, վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Արարատի մարզում այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Opel Zafira–ն մոտ 100 մետր գլորվելով` հայտնվել է դաշտում։ Վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ողբերգական վթար Երևանում. երիտասարդ կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

«Այսօր ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում Opel Zafira մակնիշի մեքենայի վարորդը Լանջանիստ գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Լանջանիստի ոլորաններում», դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 100 մետր գլորվելով` հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու հիվանդանոց»,–գրում է կայքը։

Մինչ քննիչները դեպքի վայրում տեղազննություն են կատարել, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է:

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած վթարից