Ինչպիսի՞ն է գեղասահքի գեղեցիկ աշխարհի «խոհանոցը». տեսանյութ

Գեղասահորդների մարզումների տեսանյութը բուն մրցումներից ոչ պակաս հետաքրքիր է: Մենք տեսնում ենք` ինչպես են սովորական մարզակոշիկներով նախապատրաստվում սառույցի վրա կատարվելիք հետաքրքիր հնարքները, տեսնում ենք աղջիկներին զգացմունքները։
Sputnik

Ռուսաստանի Առաջին ալիքը հրապարակել է Չելյաբինսկում գեղասահքի Ռուսաստանի առաջնության մասնակիցների մարզումների տեսանյութը:

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո

15 րոպեանոց հոլովակում ներկայացված է գեղասահորդների նախապատրաստումը, նրանց ժամանցը մրցասպարեզից դուրս, ինչպես նաև աղջիկների հույզերն ու մարզիչների խորհուրդները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային առաջնության արդյունքներով` երրորդ տարին անընդմեջ լավագույն գեղասահորդուհի է դարձել Աննա Շչերբակովան, երկրորդ տեղը զբաղեցրել է մեծահասակների մրցաշարի նորեկը ՝ Կամիլ Վալիևան, իսկ բրոնզե պարգևը նվաճել է Ալեքսանդրա Տրուսովան:

Թռչող Մեդվեդևան և Զագիտովայի խաղալիքները. գեղասահքի ԱԱ լավագույն լուսանկարները