Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը

Արցախյան պատերազմից տուժած ընտանիքներն առաջին անհրաժեշտության ապրանքներ կստանան որպես օգնություն։
Sputnik

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում այդ մասին գրառում կատարելով։

«Առաջին անհրաժեշտության ապրանքները, բժշկական պարագաները, հագուստը և սնունդը նախատեսված են պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Թռիչքը կայացել է «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Հունաստանի ՊՆ-ն ինքնաթիռ է տրամադրել հայերի մարդասիրական օգնությունը Երևան հասցնելու համար

Հիշեցնենք, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանում հայ համայնքը հումանիտար օգնություն էր ուղարկել ՀՀ։

Ինքնաթիռը Հայաստան էր ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։

Հունաստանից հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան. ի՞նչ է եղել ինքնաթիռում