«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պարզաբանմամբ` հիմնադրամից միջոցները հատկացվել են ոչ թե կառավարությանը, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Ըստ նրա` պատերազմի առաջին ժամերից սկսած` հիմնադրամը նախաձեռնեց դրամահավաք` «Մենք ենք, մեր սահմանները» անվանումով, և այդ համազգային դրամահավաքը Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ գաղափարն էր։
Քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի հսկայական ցանց ամբողջ աշխարհում, ուստի որոշվեց հենց նրա միջոցով էլ իրականացնել դրամահավաքը։
«Մեր առաքելությունն է կարևորագույն հարցերի պարագայում օգնել հայրենիքին։ Ամբողջ հայությունը լծվեց այդ գործին։ ՀՀ կառավարությունից մեզ խնդրեցին, որ հնարավորության դեպքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվի հարցը, որպեսզի որոշակի դրամական միջոցներ փոխանցվեն ֆինանսների նախարարությունում բացված հատուկ հաշվեհամարին, որը ռազմական դրությամբ պայմանավորված` հենց նվիրաբերությունների հաշվեհամարն էր։ Այդ գումարները պետք է ուղղվեին հայրենիքի թիկունքն ապահովելուն, օգնեին մեր երկրին, որպեսզի կարողանար դիմակայել պատերազմին»,–նշեց հիմնադրամի գործադիր տնօրենը։
Աուդիտ ու գաղտնի նամակներ. «Հայաստան» հիմնադրամի գործունեությունը կարող է կասեցվել
Արշամյանի տեղեկացմամբ` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ինն անգամ ստացել է առաջարկ, որ հերթական նիստում քննարկվի նման հարց, և ընդհանուր առմամբ խոսք է գնում 107 միլիոն դոլարի մասին։ Հոգաբարձուներից որևէ մեկը բնականաբար դեմ չի արտահայտվել, իսկ փոխանցումների պարագայում եղել են ՀՀ ֆինանսների նախարարի հետ կնքված պայմանագրեր։
52 միլիարդի ճակատագիրը. ինչի վրա կծախսեն «Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տված փողը