Ե՞րբ կրկին ձյուն կգա. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է հանրապետության տարածքում եղանակային կանխատեսումներն առաջիկա օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի– Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 9-10-ը, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի ուշ երեկոյան, 12-ին հյուսիսային շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

«Նման փաստաթուղթ գոյություն չունի». նախարարը դրսում զրուցեց իրավապաշտպանների հետ

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիս-արևելյան է` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ե՞րբ կրկին ձյուն կգա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունվարի 9-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

Մայրաքաղաքում հունվարի 9–ի գիշերը սպասվում է 8-10 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի -6...-8 աստիճան։

Իրանի գերագույն առաջնորդն արգելել է Covid-ի դեմ բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերը