ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ հավաքված ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը հավաքվածներին հեռախոսով տեսանյութ ցուցադրեց, պնդելով, որ ռազմական ոստիկանությունում իրենց երեխաներին նեղացրել ու ծեծել են, որպեսզի թուղթ ստորագրեն, որ պատրաստ են իրենց ծառայությունը շարունակել Արցախում։
«Պատերազմ տեսած մեր երեխեքի հետ սենց են վարվում, ծեծում են, դրա դեմքը նայեք, որ դուրս գա՝ գլուխը ջարդենք»,–վրդովված ասած ծնողներից մեկը։
Տեսանյութն ավելի բորբոքեց ծնողների զայրույթը։ Նրանք միանգամից շարժվեցին ռազմական ինստիտուտի մուտքի մոտ, որտեղից նրանց ասացին, որ 3 հոգի կարող են ներս մտնել։
Դրսում մնացած ծնողներն իրենց մոտ եղած տեսանյութը ցուցադրում էին ռազմական ոստիկաններից մեկին, որն այդպես էլ որևէ մեկնաբանություն կատարվածի մասին չտվեց։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողների ծողները բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Նրանք պահանջում են, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ իրեն երեխաները տեղ կհասնեն։
Առողջապահության նախարարությունը պատասխանել է անհետ կորած զինվորների ծնողներին