Գերեվարվածների, անհետ կորածների և նրանց տունդարձի համար Մայր աթոռն աղոթքի է հրավիրում

Բոլոր եկեղեցիներում կիրակի օրը Սուրբ պատարագի ավարտին աղոթք կհնչի անհետ կորածների և գերիների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Մայր սթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին ժողովրդին հրավիրում է աղոթքի՝ արցախյան պատերազմի հետևանքով գերեվարվածների, անհետ կորածների և նրանց տունդարձի համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Աստծո լույսի և հրաշքի սպասումով․ ճրագալույցի պատարագը՝ լուսանկարներով

Հիշեցնենք, որ այս օրերին անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում տարբեր գերատեսչությունների առջև։  Անհետ կորածների ծնողներին քանիցս ընդունել են ինչպես պաշտպանության նախարարությունում, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Սակայն ծնողների համար պետության արած քայլերն իրենց զավակների վերադարձի համար բավարար չեն։