Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կվերադառնա Երևան վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ: Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

ԱՄՆ սենատորը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ու վարակվել կորոնավիրուսով

Տեղեկացվում է, որ նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։

«Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով:

Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նախագահականից ևս մեկ անգամ փոխանցում են նախագահի և տիկին Նունե Սարգսյանի շնորհակալությունն՝ առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար:

361 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հիշեցնենք, որ հունվարի 5–ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Արդեն հաջորդ օրը` հունվարի 6–ին, տեղեկացվեց, որ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, ևս վարակվել է կորոնավիրուսով։