Տոնական օրերին ոստիկանությունը ներողամիտ չէ. 1 օրում 30 ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել

Ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։ Թույլատրելիից ավելի ոգելից խմիչք օգտագործելու դեպքում ավտոմեքենայի ղեկին նստելը չի ներվում նաև տոնական օրերին։

Ալկոհոլ են ընդունում ու նստում ղեկին. ոստիկանները մեկ օրում 36 խմած վարորդի են հայտնաբերել

Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ՝ 1 օրվա ընթացքում, ՃՈ աշխատակիցները երեք տասնյակ ոչ սթափ վարորդների են հայտնաբերել։

«Հունվարի 6-ին հանրապետությունում հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։