Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները հոգեբանական օգնություն են ցուցաբերել Արցախի 189 բնակիչներին

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության բժիշկներն ու հոգեբանները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները դեկտեմբերի 7-ից մինչ օրս Արցախի 189 բնակչի հոգեբանական օգնություն են ցուցաբերել։

Արցախում ռուս խաղաղապահներին շնորհավորել են Սուրբ ծնունդի առթիվ

ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 6-ին ՌԴ ԱԻՆ-ի համահավաք խմբավորման հոգեբանական ծառայության մասնագետները ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ Մարտունու շրջանի Գառնաքար գյուղի պոլիկլինիկայում քաղաքացիների ընդունելություն են կազմակերպել։

Հոգեբանները թեստավորել են տեղացիներին ու հոգեբանական-հուզական վիճակի կարգավորմանն ուղղված դասընթաց անցկացրել։

Բացի այդ, նախարարության մասնագետները փրկարարների ճամբարում գործող բուժկետում շարունակում են բնակիչների համար ամբուլատոր կլինիկական ընդունելությունների  անցկացումը։

Ռուս խաղաղապահներն Արցախում 20650 պայթուցիկ նյութ են վնասազերծել