Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը հսկում են հայ և ռուս սահմանապահները։ Սա այն ճանապարհահատվածն է, որն անցնում է, այսպես ասած, վիճարկելի տարածքով։
«Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։ Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով»,- տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Հատուկ հսկիչ անցագրային կետում հայ սահմանապահները 24-ժամյա ծառայություն են իրականացնում։ Հատուկ հսկիչ անցակետեր են տեղադրվել։Ստուգում են քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, զննում են ավտոմեքենան՝ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու, դրանց շրջանառությունը բացառելու համար։ Շփման գծի մի կողմում տեղակայվել են հայ սահմանապահները, մյուսում՝ ադրբեջանցի։ Սահմանապահները հորդորում են ճանապարհից չշեղվել ու լինել զգոն, բնակիչներին էլ՝ չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն։
Ի՞նչ է կատարվում վիճելի տարածքում. Սյունիքի մարզպետը հորդորում է որևէ սադրանքի չտրվել