Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

Վանիկ Տեր-Պողոսյանը 1953-1988 թվականներին 9 անգամ դատվել է գողությունների, իշխանությանը ընդդիմանալու և ավազակության համար
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Երևանում 85 տարեկանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը։ Տեղեկությունը հայտնում է «Փրայմ Քրայմը»:

«Ալո Շահումյանսկի» մականունով «օրենքով գողին» ու ևս 3 անձի մեղադրանք է առաջադրվել

Նշվում է, որ Վանիկ Տեր-Պողոսյանը ծնունդով Երևանից էր, 1953-1988 թվականներին 9 անգամ դատվել է գողությունների, իշխանությանը ընդդիմանալու և ավազակության համար: Աղբյուրի փոխանցմամբ`մինչ Երևան տեղափոխվելը Վանիկ Տեր-Պողոսյանն ապրել է Աստրախանում:

«Վանիկի հուղարկավորությունը կարող է ակտիվացնել հայկական գողական աշխարհը: Հիշեցնենք, որ ուղիղ 6 տարի առաջ Երևանում Շաքրո Մոլոդոյի հովանու ներքո անցկացվել է հետխորհրդային տարածքում ամենախոշոր «սխոդկան», որի ժամանակ կայացված որոշումները մինչ օրս սահմանում են գողական աշխարհի կարգը»,–գրում է կայքը:

Եվս մեկ «օրենքով գողի» է մեղադրանք առաջադրվել. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում

Վանիկ Տեր-Պողոսյանի մահից հետո նրա սերնդից 3 գործող «օրենքով գող» է մնում` վլադիկավկազցի Էլբրուս Գոգիչաևը (Աբուզ), լենինգրադցի Վալենտին Գուդևսկին (Դերտոն) և մոսկվացի Դավիթ Պախուրիձեն (Մինագո):

Որքա՞ն գումարի համար են խառնվել «օրենքով գողն» ու «զոն նայողը». ձերբակալության հետքերով