Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Պարգև սրբազանը պատարագ է մատուցել

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը դեկտեմբերին է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ մեկնել էր վիրահատության նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվել է սուրբ պատարագ: Այս մասին տեղեկանում ենք Պարգև սրբազանի Facebook-ի էջից։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Պարգև սրբազանը պատարագ է մատուցել

«Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս»,–հրապարակված լուսանկարներին կից գրել է սրբազանը:

Հիշեցնենք, որ Պարգև սրբազանը դեկտեմբերին է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ մեկնել էր վիրահատության նպատակով։

Հավելենք, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր սուրբ պատարագ մատուցվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Պարգև սրբազանը պատարագ է մատուցել

Վաղ առավոտից եկեղեցու մոտ մի խումբ քաղաքացիներ «Չենք թույլատրելու դավաճանի մուտքը սրբավայր» կարգախոսով ակցիա էին կազմակերպել: Նրանք նախապես հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ թույլ չեն տալու, որ Փաշինյանը մուտք գործի եկեղեցի:

Պարգև սրբազանը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք

ՀՀ վարչապետն այդպես էլ չմասնակցեց պատարագին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնեց, որ Հայաստանում համաճարակային իրավիճակով պայմանավորված` Փաշինյանն ինքնամեկուսացել է։