Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծման աշխատանքներում «Ուրան» են ներգրավել

2020թ. նոյեմբերի 23-ից ի վեր, երբ ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները սկսել են գործողություններ իրականացրել Արցախում, չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 427 հեկտար տարածք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսական բուժջոկատն Արցախում օգնություն է ցուցաբերել ավելի քան 1000 բնակչի

«Ստեփանակերտի արվարձանների ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս զինծառայողների անվտանգությունն ապահովել պայթյունավտանգ աշխատանքների կատարման ընթացքում և պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է շուրջ 427 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 բնակշինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 19,6 հազար պայթուցիկ առարկա»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են