Խոշոր հրդեհ երևանյան տներից մեկի տանիքում. 9 հոգու տարհանել են

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս հաշվարկ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են հրշեջները փորձում մարել հրդեհը։
Sputnik

Երևանի Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում այս գիշեր հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ժամը 00:12-ին ահազանգ ստանալուց հետո հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թվով երեք տան ընդհանուր տանիքում (մոտ 600 քմ)։

Վթար Գեղարքունիքի մարզում. Mercedes–ի 27–ամյա վարորդի դին գտել են մեքենայից հեռու

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։09-ին, մարվել՝ 01։35-ին։ Այրվել են Վանթյան փողոցի տներից մեկի ձեղնահարկը՝ մոտ 10 քմ, այնտեղ կուտակած ծառի ճյուղեր՝ մոտ 2 խմ, երկրորդ տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 6 գմ, և երրորդ տան տանիքը՝ մոտ 60 քմ։

Փրկարարները տարհանել են 9 բնակչի։

Ողբերգական ավտովթար Լոռիում. 39-ամյա կին վարորդը տեղում մահացել է