ԱՄՆ սենատորը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ու վարակվել կորոնավիրուսով

Pfizer պատվաստանյութի առաջին չափաբաժինը հանրապետական սենատորը ստացել է դեկտեմբերի 18-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Քևին Բրեյդին, որը դեկտեմբերին ստացել էր Pfizer ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին սենատորը հայտնել է Twitter-ի իր էջում։

​«Այսօր Ներկայացուցիչների պալատի բժիշկն ինձ հայտնեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է։ Ես հետևում եմ կարանտինի սահմանափակումներին: Դեկտեմբերի 18-ին ստացել եմ Pfizer պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Նոր տարվա առթիվ հանձնել էի COVID-ի թեստը, որի պատասխանը բացասական էր»,- գրել է ամերիկացի սենատորը։

Նա նաև տեղեկացրել է, որ բուժումը կսկսի վաղվանից։

309 նոր դեպք, 12 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հավելենք, որ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստում են Pfizer/BioNTech ընկերությունների դեղամիջոցներով:

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել Covid-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։