Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ) նշում էր Սուրբ Ծննդյան տոնը։ Այն, ինչպես միշտ, մեկնարկել է ճրագալույցի պատարագով։ «Ճրագալույց» նշանակում է ճրագ, մոմ վառել՝ լուցանել, որը խորհրդանշում է Աստվածային լույսը:
Հայաստանում Սուրբծննդյան տոները սկսում են նշվել հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում են մինչև հունվարի 6-ին:
Այսօր բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի սուրբ պատարագը: Այս երեկո մարդիկ եկեղեցուց իրենց հետ տանում են վառած ճրագներ և մոմեր, որը խորհրդանշում է աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, բեթղեհեմյան աստղի լույսը, որը ցույց տվեց ճանապարհը դեպի մանուկ Հիսուս:
Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ներկայացնում է Ճրագալույցի պատարագի գեղեցիկ պահերը։