- Ռուսաստանում վերջին տարիներին նկատելիորեն աճել է ոչ հումքային արտահանման մասնաբաժինը։ Ի՞նչ է անում Առևտրային ներկայացուցչությունը դեպի Հայաստան ռուսական արտահանման ծավալները մեծացնելու համար՝ այդ թվում կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
- Մենք ուղեկցում ենք ռուսական բիզնեսը Հայաստանի շուկայում, օգնում ենք գործընկերներ գտնել և բանակցություններ սկսել, նրանց հետ մասնակցում ենք ցուցահանդեսներին։ Ռուսաստանի Դաշնության իշխանության մարմինների հետ սերտ համագործակցությամբ տարածաշրջանային բիզնես առաքելություններ ենք կազմակերպում ռուսական և հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այսպես, օրինակ, 2020 թվականին Հայաստանում Ռուսաստանի Առևտրային ներկայացուցչությունը 23 բիզնես առաքելություն է իրականացրել Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտներից, ներառյալ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, ընդ որում՝ վերջին ամիսներին մենք սկսել ենք այդ առաքելություններն ակտիվորեն իրականացնել տեսակոնֆերանսների ձևաչափով՝ հայտնի պատճառներով։
-Առևտրային ո՞ր հատվածները կարող է ռուս արտադրողը զբաղեցնել հայկական շուկայում։
- Առեւտրային ներկայացուցչությունը բազմաթիվ դիմումներ է ստանում ռուսական ընկերություններից, որոնցով խնդրում են խնդրելով աջակցել հայկական շուկա դուրս գալու հարցում։ Առավել հաճախ այս տարի դրանք հարցումներ են եղել սննդամթերքի (կաթնամթերք և մսամթերք, խմիչքներ և այլն), ավտոտրանսպորտի, գյուղատնտեսական տեխնիկայի, տարբեր սարքավորումների, այդ թվում՝ բժշկական, բարձր տեխնոլոգիաների արտադրողներից։
Հայկական բանակի համար արտադրված բաստուրման` Ռուսաստանի խանութում. ՀՀ–ում դեռ տեղյակ չեն
Եթե խոսենք Հայաստանի շուկայում ազատ հատվածի մասին, ապա ռուսական մատակարարումների աճի համար առավել հեռանկարային ոլորտներ են ագրոարդյունաբերական համալիրը, մետաղագործական արդյունաբերությունը, մեքենաշինական տեխնոլոգիաները։ Համագործակցության ընդլայնման մեծ հեռանկարներ կան նաև էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, էլեկտրատեխնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի և սարքաշինության, թվային տեխնոլոգիաների ոլորտներում:
Բացի այդ, Հայաստանի կառավարության կողմից 2021 թվականի հունվարի 1-ից թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի պատճառով ռուսական արտադրողների և մատակարարների համար դրանց փոխարինման հնարավորություններ են ի հայտ եկել։ Առավել հեռանկարային ապրանքներ կարող են դիտարկվել մանածագործական արտադրատեսակները, պլաստմասսայից արտադրատեսակները, քիմիական արդյունաբերության արտադրանքը, ալյումինե խողովակներն ու շինարարական նյութերը:
- Ինչպե՞ս է զարգանում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
-2020թ․-ի մայիսին Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության մասնակցությամբ, տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրեցին ոլորտային B2B համաժողով:
Ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար «ՄՑՍՏ» բաժնետիրական ընկերությունը, օրինակ, խորհրդակցություններ է վարում հայկական «ԳՐՈՎՖ» ՍՊԸ-ի հետ՝ «Էլբրուս» ճարտարապետությամբ ունիվերսալ միկրոպրոցեսորի հիման վրա բազմապրոցեսորային սերվերների և աշխատանքային կայանների կառուցման հարցերի շուրջ։
Հանքարդյունաբերության գործընթացների տվյալների կառավարման և թվայնացման վերաբերյալ ՏՏ լուծումների ռուս մշակողներից մեկը հայկական «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ համատեղ ուսումնասիրում է Հայաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև հետագայում՝ երրորդ երկրների լեռնամետալուրգիական արդյունաբերության ձեռնարկությունների մոնիտորինգի և կառավարման համալիր լուծման մշակման հնարավորությունը:
Բացի այդ, զարգանում է համագործակցությունը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության զարգացման գծով։ Խոսքը «Ռոսատոմ» ընկերությունների խմբում ներառված «UMATEX» ընկերության արտադրած կոմպոզիտ նյութերի կիրառմամբ ԱԹՍ-ների մասին է։
- Ռուսաստանն ու Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են։ Արդյո՞ք հիմա Ռուսաստանից Հայաստան ապրանք ներկրելու համար որևէ առևտրային խոչընդոտ է մնացել։
- Առևտրային ներկայացուցչության խնդիրներից մեկն է նաև եվրասիական ինտեգրմանը նպաստելը։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս առևտրի ոլորտում խոչընդոտներն ու սահմանափակումները ժամանակին բացահայտելուն ու վերացնելուն։ Օրինակ՝ այս պահին տաքսի ծառայությունների շուկայում առցանց հարթակներում աշխատելու սահմանափակումներ կան։
Հայաստանի Հանրապետությունում գործում է 2006 թվականի դեկտեմբերի 5-ի № ЗР-233 օրենքը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»։ Դրա համաձայն՝ մասնավոր վարորդներն ու կազմակերպությունները, որոնք աշխատում են տաքսի ծառայություններ տրամադրելու ոլորտում, ենթակա են որպես անհատ ձեռներեց (ԱՁ) գրանցման ու լիցենզավորման։ Նախկինում այդ գործունեությունը չէր լիցենզավորվում։
Տաթևիկ Կարապետյանը Ռուսաստանի լավագույն երիտասարդ առաջնորդների 100-յակում է
Նաև օրենքով կազմակերպությունները կամ անհատ ձեռներեցները, որոնք զբաղվում են բացառապես ուղևորափոխադրման պատվերները գրանցելով ու պատվերները փոխանցելով (էլեկտրոնային կամ այլ միջոցներով) պետք է լիազոր մարմնից այդ գործունեությամբ զբաղվելու իրավունք ստանան։ Այսպիսով՝ այս օրինագծի ընդունումը ոչ հավասար պայմաններ է ստեղծում շուկայի մասնակիցների համար ու կարող է սահմանափակել ՀՀ-ում տաքսի ծառայության շուկայի հասանելիությունը մասնավոր վարորդների համար, որոնք առցանց հարթակներով են պատվերներ ընդունում, այդ թվում նաև հայկական շուկայում գործող՝ այս ոլորտում խոշորագույն ռուսական օպերատոր «Յանդեքս․Տաքսի» ԲԲԸ-ի համար։
- Ինչպե՞ս է կարելի Առևտրային ներկայացուցչության գործունեության մասին տեղեկություններ ստանալ։
- Առևտրային ներկայացուցչությունը տեղեկատվական առումով բաց է հնարավոր գործընկերների ու բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Ռուսաստանի ու Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացման հարցերով։ Մեր կայքում ու սոցցանցերի էջերում (Facebook, Instagram, Telegram) հրապարակվում են ոչ միայն մամուլի հաղորդագրություններ, այլև օգտակար տեղեկություններ բիզնեսով զբաղվողների համար։
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները․ ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը
Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել բոլորի նոր տարին ու 2021 թվականին մաղթել խաղաղություն, համերաշխություն ու ամենայն բարիք։