Մեծ Բրիտանիան չի արտահանձնի Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին

Տասնյակ մարդիկ Լոնդոնում նշում են դատարանի այս որոշումը։ Նրանց կարծիքով՝ Ասանժի դեմ մեղադրանքները ազատ մամուլի հալածանքներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի կենտրոնական քրեական դատարանի դատավոր Վանեսա Բարայսերը որոշում է կայացրել, որ Ջուլիան Ասանժը չի կարող արտահանձնվել ԱՄՆ-ին։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը։

Ամալ Քլունին Ասանժին խորհուրդ է տվել`ինչպես փախչել Մեծ Բրիտանիայից և չհայտնվել բանտում

Լոնդոնում շաբաթներ շարունակ լսումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում որոշվեց, որ 49-ամյա լրագրողը չի արտահանձնվի Նահանգներին, որտեղ կարող է դատապարտվել իր ղեկավարած WikiLeaks-ի կողմից 2010 և 2011 թվականներին Աֆղանստանի և Իրաքի պատերազմների, ինչպես նաև դիվանագիտական հաղորդագրությունների վերաբերյալ հարյուր հազարավոր փաստաթղթերի հրապարակման համար։ Առաջադրված բոլոր մեղադրանքներով մեղավոր ճանաչվելու դեպքում Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ում կսպառնար 175 տարվա ազատազրկում։

Տասնյակ մարդիկ Լոնդոնում նշում են դատարանի որոշումը։ Նրանց կարծիքով՝ Ասանժին մեղադրանքների առաջադրումը հալածանք է ազատ մամուլի դեմ։

Նշենք, որ Ասանժի փաստաբանները պնդում են, որ նրա հանդեպ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ կառավարության փաստաթղթեր, որոնք ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարումների ապացույցներ են:

Ալ Ջազիրայի և Associated Press-ի Աֆղանստանի թղթակիցը սպանվել է իր տան առաջ