ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. 78 տարեկանում կյանքից հեռացել է երգիչ Ջերի Մարսդենը։ Տեղեկությունը հայտնում է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը։
Հայտնիներ, որոնք հեռացան կյանքից 2020-ին
«Ջերիի ձայնն ուղեկցել է մեզ մեր ամենամեծ խաղերի ընթացքում: Նրա հիմնը միավորել է խաղացողներին, մարզիչներին ու երկրպագուներին և օգնել, որ իսկապես յուրահատուկ նոր բան ստեղծվի: Դու երբեք մենակ չես լինի», - գրված է ակումբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter–ում:
Հենց Մարսդենի կատարմամբ է հնչում «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հիմնը՝ «You’ll Never Walk Alone»–ը։
Ջերի Մարսդենը երգում էր «Gerry and Pacemakers» խմբում։ Նա մահկանացուն կնքել է երեկ։ Հայտնի է, որ մահվան պատճառը կորոնավիրուսը չէ։
Մահացել է «Երկկենցաղ մարդը» ֆիլմի գլխավոր դերակատար Վլադիմիր Կորենևը