Արարատյան դաշտում ամպամածություն և մառախուղ կդիտվի. եղանակի տեսություն

Երևան քաղաքի ցածրադիր գոտում նույնպես կդիտվի ամպամածություն, իսկ ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում կդիտվի ամպամածություն և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայհությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևելյան՝ 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արարատյան դաշտում ամպամածություն և մառախուղ կդիտվի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քաղաքի ցածրադիր գոտում կդիտվի ամպամածություն և մառախուղ։

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին զրոյից ցածր կլինի 1–3, երեկոյան`4–6 աստիճանով։

Մեր տղաներն առաջնագծում չեն մրսում. Սուրենյանը շտապել է ուրախ լուր հայտնել