Վթար Գագարին-Հրազդան ավտոճանապարհին. Mazda–ի 26–ամյա վարորդը տեղում մահացել է

ԱԻՆ հաղորդագրության համաձայն` ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Գագարին-Հրազդան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ողբերգական վթար Երևանում. երիտասարդ կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հունվարի 2-ին` ժամը 23:43-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին  «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Եղիշե Մ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ սահել դեպի ձորը և մխրճվել ծառերի մեջ»,–ասվում է հաղորդագրության մեջ։ 

Խոշոր վթար Արմավիրում․ 6 հոգու հիվանդանոց են տեղափոխել

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Վթար Տավուշի մարզում. ՎԱԶ-2121–ի 42–ամյա վարորդը տեղում մահացել է