Չխմել, չուտել ծանրամարս սնունդ. կորոնավիրուսի դեմ պատվաստումների հակացուցումները

Պատվաստվելուց առաջ խորհուրդ է տրվում չչարաշահել ալկոհոլը, չընդունել դժվարամարս, ծանր սնունդ և հոգեբանորեն պատրաստվել ներարկմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները հակացուցումներ ունեն։ Ռուսական РБК-ի հետ զրույցում այս մասին զգուշացրել է ռուս վարակաբան Եվգենի Տիմակովը։

Մասնավորապես, COVID-19 դեմ պատվաստման ընթացքում հիվանդը չպետք է ունենա շնչառական վիրուսային վարակների (SARS) և խրոնիկ հիվանդությունների սրացումների ախտանշաններ:

«Մարդը չպետք է ունենա սուր շնչառական հիվանդություններին բնորոշ մրսածություն, հազ, ջերմություն, տկարություն», — ընդգծել է Տիմակովը:

Մասնագետը կոչ է արել չչարաշահել ալկոհոլը պատվաստվելուց երեք օր առաջ և դրանից հետո։ Նրա խոսքով՝ ալկոհոլի թույլատրելի չափաբաժինը մեկ բաժակն է։ Միաժամանակ, պետք է զգույշ լինել սննդի հարցում, զերծ մնալ ծանր սննդից, ֆաստֆուդից։

Նախադեպը չունեցող զանգվածային պատվաստում Եվրոպայում. տարբեր ու զարմանալի մոտեցումներ

Մասնագետը խորհուրդ է տվել նաև հոգեբանորեն պատրաստվել պատվաստմանը։

«Եթե հիվանդը շատ է անհանգստանում, նրա մոտ կարող է բարձրանալ արյան ճնշումը։ Պատվաստման ժամանակ, բնականաբար, տեղի է ունենում ադրենալինի և սթրեսի հորմոնների արտազատում, դա լրացուցիչ ազդում է անոթների վրա: Արդյունքում մարդը կարող է գլխապտույտ և գիտակցության կորուստ ունենալ», — պարզաբանել է բժիշկը։
Բացի այդ, ներարկումից մի քանի շաբաթ առաջ խորհուրդ է տրվում հնարավորինս սահմանափակել շփումները, որպեսզի անձը կորոնավիրուսով չվարակվի, քանի դեռևավորվում է իմունիտետ:

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. օգտակար տեղեկություններ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել Covid-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։