Մեր տղաներն առաջնագծում չեն մրսում. Սուրենյանը շտապել է ուրախ լուր հայտնել

Տավուշում, Սյունիքում և Արցախում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը բավականին բարձր է և ցերեկային ժամերին հասնում է +16 աստիճանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտու մեծ մասում եղանակը տաք է, արևոտ, ու սահմանների ամրությունը պահող մեր տղաներն էլ չեն մրսում։ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում շտապել է հանգստացնել բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս օրերին խիստ մտահոգ են եղանակային ցուրտ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների համար։

Մի քանի գիշեր Երևանում 8-10 աստիճան ցուրտ կգրանցվի. եղանակի տեսություն

«Շատերը Երևանի այս ցրտերը տեսնելով` մտահոգվում են, որ սահմանային գոտում մրսում են նաև մեր զինվորները։ Ժողովուրդ ջան, մտահոգվելու կարիք չկա, որովհետև Տավուշում, Սյունիքում և Արցախում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը շատ բարձր է և ցերեկային ժամերին հասնում է +15․․․․+16 աստիճանի»,- գրել է Սուրենյանը։

Նշենք, որ օդերևութաբանների կանխատեսումներով՝ հունվարին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանի մեծ մասում նորմայի սահմաններում է լինելու։

Մայրաքաղաք Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 1-2 աստիճանով նորմայից բարձր։

Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները