Մարտունուց, Հադրութից ու Ֆիզուլուց հայտնաբերվել է ևս 10 զինծառայողի աճյուն

Գրեթե երկու ամիս ընթացող որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 1155 աճյուն է հայտնաբերվել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հունվարի 2-ին շարունակված որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում Արցախում ևս 10 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

ГСЧС Карабаха при содействии российских миротворцев и МККК осуществляет обмен телами солдат
Ֆիզուլուց, Ջաբրայիլից և Հադրութից գտել են 35 զինծառայողի աճյուն ու մեկ տարեց կնոջ դիակ

«Աճյուններից 1-ը Մարտունու հատվածից է դուրս բերվել, 4 աճյուն` Հադրութից, 5-ը՝ Ֆիզուլուց»,- նշեց Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ բոլորը զինծառայողների աճյուններ են։

Այսօր որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Հադրութի և Ֆիզուլու շրջաններում, երեկոյան արդեն կամփոփվեն այսօրվա արդյունքները։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, նոյեմբերի նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1155 մարմին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց աճյուններ։

Առայսօր հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ