Մեկ օրում 130-ից ավելի փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից վերադարձել են Ստեփանակերտ։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 47100 փախստականներ:
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Խաղաղապահները նա7 իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը շուրջ 23 դիտակետերում:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են