ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Airthings Masters» շախմատային առցանց մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրեց։
Եզրափակիչում հայ շախմատիստը մրցում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Շաբաթ օրը կայացած խաղի առաջին կեսից (չորս պարտիա) հետո Արոնյանը զիջում էր 1,5: 2,5 հաշվով: Հայաստանցի գրոսմայստերը չորրորդ պարտիայում պարտվեց սպիտակ խաղաքարերով և երեք պարտիա ոչ–ոքի ավարտեց:
Այսօր` հունվարի 3-ին, կայացել է խաղի երկրորդ կեսը։ Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել առաջին և երրորդ պարտիաներում, իսկ երկրորդում պարտվել է:
Airthings Masters. Լևոն Արոնյանը զիջում է եզրափակիչ խաղի առաջին կեսից հետո
Քառորդ եզրափակիչում Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Հիկարու Նակամուրային (2,5:1,5, 2:0), իսկ կիսաեզրափակիչում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին՝ 3: 1, 2:1:
«Play Magnus Group»-ի կազմակերպած այս մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին և կավարտվի հունվարի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է, հաղթողը ստանում է 60 000 դոլար:
Հրաշքներ լինում են. Լևոն Արոնյանը վստահ է` ավելի լավ տարի է մեզ սպասում