Երևանում տղամարդն «Opel»–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի ու բախվել մեկ այլ մեքենայի

Վարորդը չի փախել դեպքի վայրից, օգնել է, որ վրաերթի ենթարկված երիտասարդները տեղափոխվեն հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Այսօր Երևանում վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ողբերգական վթար Երևանում. երիտասարդ կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

«Ժամը 04:20-ի սահմանում Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Գասպարյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հր. Ներսիսյան փողոցի 5-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի` 18-ամյա Թաթուլ Բաղդասարյանին և 20-ամյա Հրաչ Աբրահամյանին: Մեքենան վրաերթից հետո բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենային, որը պատկանում է Երևանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Բաղդասարյանին»,–գրում է կայքը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որ վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն։

Վթար Տավուշի մարզում. ՎԱԶ-2121–ի 42–ամյա վարորդը տեղում մահացել է

Դեպքի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը մեքենայի է բախվել