Ողբերգական վթար Երևանում. երիտասարդ կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

29-ամյա վարորդը մեքենայով բախվել է բետոնե պարսպին։ Վարորդին ու ուղևորին դուրս են բերել քաղաքացիները։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է ոստիկանի ծառայողական վկայական:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, որի հետևանքով երիտասարդ կին է մահացել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Տավուշի մարզում. ՎԱԶ-2121–ի 42–ամյա վարորդը տեղում մահացել է

Ժամը 10:30-ի սահմանում Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ, 29-ամյա Ներսես Մկրտչյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Նորագավթի «ԳԱԻ-ի պոստի» մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՃՈ անշարժ հենակետի բետոնե հատվածներին և հայտնվել «ԳԱԻ-ի պոստի» դիմաց:

22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 տղայի. նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Վթարից հետո վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

27-ամյա Աստղիկ Հովսեփյանը ճանապարհին մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով։

Ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի անվամբ ID քարտ, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և ոստիկանի ծառայողական վկայական:

34-ամյա տղամարդը մեքենան կայանել է Աշտարակի կամրջին և ինքնասպանություն գործել