Մահացել է «Երկկենցաղ մարդը» ֆիլմի գլխավոր դերակատար Վլադիմիր Կորենևը

Վլադիմիր Կորենևն այս տարվա հունիսին կդառնար 81 տարեկան։ Նա ճանաչման էր հասել դեռ ուսանողական տարիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ութսուն տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային հայտնի դերասան Վլադիմիր Կորենևը. Տեղեկությունը հաստատել է հանգուցյալի դուստրը` Իրինա Կորենևան։

«Այո, հաստատում եմ», - ասել է նա ՌԻԱ Նովոստիին։

ԶԼՄ–ների տեղեկություններով` դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։

Նշենք, որ Վլադիմիր Կորենևը ծնվել է 1940 թվականին Սևաստոպոլում։ Դեռևս ուսանողական տարիներին նկարահանվել է «Երկկենցաղ մարդը» խորհրդային ֆիլմում, որը մեծ ճանաչում է բերել նրան։

Ավելի ուշ խաղացել է Մոսկվայի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։