Հայերին էլ է վերաբերում. ՌԴ–ում փոխվում է վարորդական վկայական ստանալու կարգը

Եթե նոր օրինագիծն ընդունվի, ապա այլ երկրների ազգային ու միջազգային վարորդական վկայականները կչեղարկվեն ռուսական անձնագիր կամ երկրում կացության կարգավիճակ ստանալուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Ռուսաստանում կփոխվի վարորդական իրավունք ստանալու քննության կարգը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարությանը։

Վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում բնակվող օտարերկրացիները, որոնք ՌԴ–ում կացության կարգավիճակ կամ ՌԴ քաղաքացիություն են ստացել, հնարավոր է` ստիպված լինեն նորից վարորդական վկայական ստանալ: ՌԴ ՆԳՆ նոր օրինագծի համաձայն՝ այլ երկրների ազգային և միջազգային վարորդական վկայականները կչեղարկվեն ռուսական անձնագիր կամ երկրում կացության կարգավիճակ ստանալուց 6 ամիս անց:

Ինչեր ապրեց աշխարհը 2020–ին. տեսանյութ

Այժմ հայտնի է դարձել, որ փոփոխությունները կանդրադառնան վարորդական վկայականի գործնական քննության վրա։ Ընդ որում` քննության ժամանակ չեն լինի նախապես ծրագրված հաջորդականությամբ երթուղիներ։

Փոփոխությունները կանդրադառնան նաև վարորդական հմտությունների գնահատման համակարգի վրա: Կան մոտ 20 կոպտագույն սխալներ, որոնցից անգամ մեկը կատարելու դեպքում քննությունն անմիջապես կդադարեցվի, օրինակ` ամրագոտի չկապելը, բջջային հեռախոսով խոսելը և այլն։

Սպասվում է, որ նոր կարգն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։

Ցլի տարում սուտը ջրի երես դուրս կգա. աստղաբանը խորհուրդներ է տալիս հայերին

Ավելի վաղ Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ծրագրում են փոփոխություններ կատարել նաև վարորդական իրավունքի տեսական քննության կարգում։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան խաչմերուկում