ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը «Airthings Masters» շախմատային առցանց մրցաշարում։
Եզրափակիչում հայ շախմատիստը մրցում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Այսօր կայացած խաղի առաջին կեսից (չորս պարտիա) հետո Արոնյանը զիջում է 1,5: 2,5 հաշվով: Հայաստանցի գրոսմայստերը չորրորդ պարտիայում պարտվեց սպիտակ խաղաքարերով եւ երեք պարտիա ոչ–ոքի ավարտեց:
Իմ առաջին քայլն Արցախում մարզադպրոցի բացումն է. նորանշանակ փոխնախարար
Հունվարի 3-ին կկայանա խաղի երկրորդ կեսը ՝ 15 րոպե տևողությամբ չորս պարտիա: Հայ գրոսմայստերի հաղթանակի դեպքում շախմատիստները կանցկացնեն բլից պարտիաներ:
Քառորդ եզրափակիչում Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Հիկարու Նակամուրային (2,5:1,5, 2:0), իսկ կիսաեզրափակիչում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին՝ 3: 1, 2:1:
«Play Magnus Group»-ի կազմակերպած այս մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին և կավարտվի հունվարի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է, հաղթողը կստանա 60 000 դոլար:
Պատանի հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մոսկվայում