Խորհրդային տարիներին Ամանորը բավականին բուռն էին նշում։ Այն սիրված տոների թվին էր պատկանում։ Մարդիկ լի սեղաններ էին գցում` Նոր տարվա խրախճանքը ներառում էր տարբեր ճաշատեսակներ, աղցաններ, խմիչքներ...
1970 - 80–ականներին դժվար էր տոնի համար լավ երշիկ, սև խավիարի և այլ մթերքներ գտնել: Դրանք հիմնականում «տակից» էին վաճառվում։
Նոր տարին գրեթե բոլոր խորհրդային քաղաքացիները նշում էին տանը։ Նրանք կա՛մ հյուր էին ընդունում, կա՛մ հյուր էին գնում։
Sputnik-ի ֆոտոշարքը ներկայացնում է խորհրդային երկրներում ամանորյա սեղանները, ռեստորանային և բանկետային խնջույքները: