«Տղաները խոստացել են արագ ապաքինվել». վիրավոր զինծառայողների Ամանորը. լուսանկարներ

Արմեն Մուրադյանը լուսանկարներ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես են տղաները պատրաստվում Ամանորին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորներից որոշներն Ամանորն անցկացրել են «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։

«Տղաները խոստացել են արագ ապաքինվել». վիրավոր զինծառայողների Ամանորը. լուսանկարներ

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով այդ մասին։

«Զինվորի տնից շնորհավորանքներ բոլորիդ... Տղաները խոստացան` ապաքինվել արագ»,–լուսանկարներին կից գրել է Մուրադյանը։

«Տղաները խոստացել են արագ ապաքինվել». վիրավոր զինծառայողների Ամանորը. լուսանկարներ

Լուսանկարներում երևում է, թե ինչպես են տղաները պատրաստվում Ամանորին` անձեռոցիկները ծալելով։ Տղաները բարձր տրամադրություն ունեն, ինչը երևում է լուսանկարներից։

«Տղաները խոստացել են արագ ապաքինվել». վիրավոր զինծառայողների Ամանորը. լուսանկարներ