Պետք է ունենանք որակապես նոր բանակ, որտեղ հաշվի կառնվեն պատերազմի դասերը. Հարությունյան

Արցախի նախագահն առաջնագծում զրուցել է հայրենիքի պաշտպանների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով։
Sputnik

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 1-ին այցելել է առաջնագիծ և տեղում ծանոթացել ամրաշինական աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Երեք տղա և երկու աղջիկ. Արցախում 2021-ի նորամուտին 5 երեխա է ծնվել

Հարությունյանը զրուցել է հայրենիքի պաշտպանների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, նշել, որ, անկախ պատերազմի հետևանքներից, Պաշտպանության բանակի զորացման ու սպառազինության արդիականացման ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթություններից:

«Մենք պետք է ունենանք որակապես նոր բանակ, որտեղ հաշվի են առնվելու պատերազմի դասերը, առաջատար երկրների փորձն ու սպառազինության արդիական տեսակները»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը հին տարին ճանապարհել էր անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով և դիմավորել նոր տարին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագով՝ ի հիշատակ նահատակվածների:

Վերջին մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 220 արցախցի